Taste our yummy Cakes

All kind of cakes and pastries ready within minutes. Try once. Call xxx-x-xxx Today !

Արտադրություն

Պատմություն
Հաց, առաջին անհրաժեշտության սննդամթերք, որը պատրաստվում է հացահատիկների ալյուրից ստացված խմորից և երբեմն նաև այլ հավելյալ բաղադրիչներից։ Խմորը պատրաստում են ալյուրով, ջրով ու աղով, երբեմն ավելացնելով շաքար, յուղ, կաթ և այլ մթերքներ։

Հիմնականում օգտագործվում է ցորենի և աշորայի, սակավ՝ եգիպտացորենի և գարու ալյուրը։ Հաց ստանալու համար պատրաստի խմորը թխում են, սակայն կան հացի տարբեր տեսակներ, որոնք պատրաստման այլ տեխնոլոգիա ունեն. օրինակ պուրիների խմորը տապակում են, մանթուների խմորը` շոգեխաշում, տորտիլաներինը` անձեթ թավայի վրա օդ թռցնելով տապակում և այլն։

Մարդիկ սկսել են հաց պատրաստել դեռևս 30 000 տարի առաջ։

Արտադրություն
«Էթյունի» ՍՊ ընկերություն հացի արտադրությունում պահպանվում են տեխնոլոգիական բոլոր պահանջները:

Հացն արտադրվում է ալյուրի բարձր, I, II, III կարգի ալյուրներից՝ առանց հավելումների: Պատրաստվում է երկու տեսակի հաց՝ «ՔԱՐԻ ՀԱՑ ԲԱՐՁՐ ԿԱՐԳԻ», որի բաղադրության մեջ են մտնում բարձր կարգի ալյուր, աղ, ջուր, խմորիչ, և «ՔԱՐԻ ՀԱՑ ՄՈՂՈՇԻԿ» ( I, II, III կարգի ալյուր, ցորենի թեփ, աղ, ջուր, խմորիչ բաղադրությամբ):

Հացը պատրաստվում է բնական գազով տաքացվող աղյուսե հատուկ վառարաններում, որոնց  պատրաստման ավանդական տեխնոլոգիան պահպանել և իրականացնում է ընկերությունը: